28-04-2015 07:06

Բելգիայի ԱԳՆ ղեկավարը այցելեց Ծիծեռնակաբերդ

Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը այսօր՝ ապրիլի 27-ին, այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրը, որտեղ հարգեց անմեղ զոհերի հիշատակը: Մինչ այդ Դիդյե Ռեյնդերսը հանդիպեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին: Այնուհետև կայացավ նրանց համատեղ մամուլի ասուլիսը: