Բավ է պառակտվել
05-02-2018 14:15

ՀՀ ԱԳՆ ղեկավարն առաջարկել է Ադրբեջանի նախագահին հրավիրել Էրեբունի-Երևան տոնակատարությանը

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել «Էրեբունի-Երևան 2800» տոնակատարությանը: Այդպիսով նա մեկնաբանել է Երևանի պատմական պատկանելիության վերաբերյալ Ալիևի արած հայտարարությունը:
2018 թ.-ին նշվելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Քաղաքի օրը ավանդաբար անցկացվում է ամեն տարի`հոկտեմբերի կեսերին:
«Առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմից նման հայտարարություններ են հնչում: Եղել են հայտարարություններ նաև այն մասին, որ Արցախը Ադրբեջանի պատմական հող է: Կարծում եմ, որ ավելորդ չէր լինի, եթե Ալիևին հնարավորություն տրվեր մասնակցել Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարություններին: Հնարավոր է, որ տեղում, նա ավելի լավ կծանոթանար պատմությանը», - ասել է Նալբանդյանը:
Նա նշել է, որ այս տարի ՀՀ-ն նաև նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հաղթանակների 100-ամյակը:
«Ի դեպ, 80-ականների սկզբին Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, եղել է Հայաստանում և այցելել է Սարդարապատ, դրա մասին վկայում են նաև լուսանկարները: Կարծում եմ, մի օր հնարավոր կդառնա, որ Ադրբեջանի ներկայիս նախագահը նույնպես այցելի այնտեղ», - ասել է Նալբանդյանը: