Բավ է պառակտվել
31-05-2018 17:52

Զոհրաբ Մնացականյանը նշել է ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման հնարավոր ժամկետները

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տված հարցազրույցում պատասխանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Նախիչևանի հետ սահմանում տիրող իրավիճակի մասին մի շարք հարցերի:
Պատասխանելով հարցին, թե այս պահին` հունիսին համանախագահների հետ նախատեսվող հանդիպման համատեսքտում, քննարկվում է Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման հնարավորությունը, ինչպես նաև Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու հարցը, Մնացականյանը առաջարկել է չշտապել. «Դուք արդեն լսել եք, որ ես հեռախոսազրույց եմ ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, ովքեր անմիջական դերակատարություն ունեն այդ գործընթացում: Սա շարունկվելու է: Մենք նպատակաուղղված, հաշվարկած քայլերով շարունակում ենք այս գործընթացը: Անմիջական շփումները կլինեն այն ժամանակ, երբ կհասնենք այդ պահին: Ես չեմ խոսում ամիսների մասին, ես խոսում եմ շաբաթների մասին: Մենք այդ գործընթացի մեջ ենք»:

Խոսելով նրա մասին, որ Երևանը մշտապես ընդգծում է կարգավորման համար վստահության մթնոլորտի անհրաժեշտության մասին, Մնացականյանը նշեց, որ Բաքվից պարբերաբար հնչող հայտարարությունների էությունը, բովանդակությունը վկայում է հակառակի մասին: «Վկայում է այն մասին, որ պահպանվում են նման ձևակերպումներ, նման հայտարարություններ, որոնք որևէ կերպ չեն կարող գնահատվել` որպես խաղաղությանը միտված մթնոլորտին նպաստող», - ասել է նախարարը:
Նա նշեց նաև, որ բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորոտ: Չի կարող լինել մի բան, որը չի նպաստում նորմալ, բնականոն գործընթացին, որը չի նպաստում իրական խաղաղության հաստատմանը:

Սոցիալական ցանցերում տարացվող այն տեղեկությունների համատեքստում, որ Նախիջևանի հատվածում ադրբեջանական ուժերը նոր հենակետեր են կառուցել՝ զբաղեցնելով գերիշխող դիրքեր, Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ «նման հարցերը մեր ուշադրության կենտրոնում են՝ և պաշտպանության նախարարի համար, և ինձ համար»:

«Մենք արդեն նշել ենք, որ ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու և բացասական ազդեցություն է ունենալու բանակցային գործընթացի վրա: Մենք բոլոր ջանքերը պետք է ներդնենք, որպեսզի խուսափենք նման զարգացումներից: Մենք, այսինքն՝ բոլոր կողմերը, տվյալ դեպքում խոսքն Ադրբեջանին է վերաբերում, պետք է խուսափենք ցանկացած նման զարգացումից», - ասել է նա:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ավելացրել է նաև: «Մենք մտադիր ենք ներգրավված մնալ գործընթացի, բանակցությունների մեջ, մենք մտադիր ենք բանակցությունները վարել՝ խաղաղ ճանապարհով կարգավորմանը հասնելու նպատակով: Մենք դա անելու ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: եվ որևէ գործողություն, որը խափանում է խաղաղությանն ուղղված միջավայրի մթնոլորտին, պետք է բացառվի»: