Բավ է պառակտվել
17-11-2017 14:25

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հավանական հանդիպման ժամկետները

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերի սկզբին Վիեննայում:
Այդ մասին ուրբաթ օրը իր բրազիլացի գործընկեր Ալոիզիո Նունես Ֆերեյրայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ. « ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կազմակերպվելու է Վիաննայում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում»:
Նալբանդյանի խոսքերով, հանդիպումը հավանաբար կանցնի դեկտեմբերի 6-ին, 7-ին կամ 8-ին:
«Հանդիպման հստակ օրը դեռ պարզ չէ, բայց երկու կողմերն էլ դրան մասնակցելու համաձայնություն են տվել»,- ասել է Նալբանդյանը:
Նախօրեին ԵԱՀԿ-ի պաշտոնական էջում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերին, Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետ ո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: