16-03-2017 11:26

ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմեկնի Նյու Յորք

Այսօր, մարտի 16-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք, այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Նյու Յորքում Նալբանդյանը կմասնակցի ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին»,- ասված է հայտարարության մեջ:
Այցի շրջանակներում նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: