Բավ է պառակտվել
07-04-2016 09:50

Հեռախոսազրույց ԼՂՀ և Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Կարեն Միրզոյանի և Վյաչեսլավ Չիրիկբայի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ աբխազական կողմի նախաձեռնությամբ։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը։ Վյաչեսլավ Չիրիկբան խնդրել է իր ցավակցությունը փոխանցել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հարազատներին և Աբխազիայի ժողովրդի ու իշխանության անունից զորակցություն հայտնել Արցախին։

Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ ապրիլի 5-ին հաստատված կրակի դադարեցումը տևական բնույթ կկրի և թույլ կտա խուսափել լարվածության հետագա սրումից ու նոր զոհերից։