Բավ է պառակտվել
07-04-2014 22:55

Ռուսաստանը հանդես է գալիս որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծման կողմնակից. ՌԴ-ի Գենշտաբի պետ

Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծման օգտին, հայտարարել է ՌԴ-ի ԶՈՒ Գենշտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք Գենշտաբի պետի հետ քննարկել ենք հետագա ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, կան նաև վերջինիս զարգացման հեռանկարներ: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կարևորագույն խնդիրներից է Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը առաջ շարժելը վերջինիս ռազմական ճանապարհով զարգանալու հավանականությունը բացառելու համար», - ասել է Գերասիմովը:
Իր հերթին Հասանովը նշել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի Զինված Ուժերի միջև համագործակցությունը զարգանում է բարձր մակարդակով բոլոր ուղղություններով, մասնավորապես, ռազմական շինարարության, կրթության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում:
«Վերջին տարիներին այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվում: Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն ստանում է Ռուսաստանից ժամանակակից զինամթերք, տանկեր, ռազմական մեքենաներ, հրետանային համակարգեր: Այս ամենը նպաստում է մեր երկրի պաշտպանության ամրապնդմանը», - համզված է Հասանովը:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ նա ասաց. «Հուսով եմ, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ, Ռուստաստանը կնպաստի այդ հարցի խաղաղ կարգավորմանը»: