Բավ է պառակտվել
15-11-2016 13:46

Հեղինե Բիշարյան. Զինծառայողների համար փող չկա՞: Նայեք գեներալների տներին

Եթե իշխանությունները համարում են, որ զինծառայողների ապահովության համար փող չկա, թող նայեն գեներալների տներին եւ ավտոտնակներին: Այս մասին նոյեմբերի 15-ին՝ ԱԺ-ում հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ ելույթ ունենալով հաշմանդամության կամ զոհվելու դեպքում զինծառայողներին ապահովագրական վճարումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանը: Այդ նպատակով Հայաստանի քաղաքացիների աշխատավարձից հազար դրամ կպահվի:

Բիշարյանի խոսքով՝ բավական է միայն նայել, թե նրանք ինչպիսի տների մեջ են ապրում եւ ինչպիսի ջիփեր են վարում: Դրանից հետո պարզ կլինի՝ ստիպված կլինե՞ն քաղաքացիներից փող հավաքել: «Եկեք պարզապես Պաշտպանության նախարարության պաշտոնյաների ցուցակ կազմենք եւ այցելենք նրանց տները»,- ասաց պատգամավորը:

Այս հարցին իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր, Պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը լղոզված պատասխան տվեց՝ ասելով. «Դուք կարող եք ցանկացածի տուն գնալ, եթե ձեզ հրավիրեն»: