Բավ է պառակտվել
27-05-2016 08:52

Եվրախորհրդի ղեկավարը հայտնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացման պայմանները

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցները կշարունակեն ուժի մեջ մնալ` մինչ Մինսկի համաձայնագրի ամբողջական կատարումը: Այդ հայտարարությունը նա արել է մայիսի 26-ին՝ «Մեծ յոթնյակի» (G7-ի) գագաթնաժողովի բացումից առաջ: Համապատասխան որոշումը, նրա խոսքով, կընդունվի «առաջիկա երկու կամ երեք շաբաթվա ընթացքում առանց մեծ քննարկումների»:

Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել Նադեժդա Սավչենկոյին: Նույն օրն էլ ազատ արձակվեցին Ռուսաստանի 2 քաղաքացիները, ովքեր ձերբակալվել էին Կիևում:
 Տուսկը նաև նախազգուշացրել է, որ ԵՄ-ն կպահպանի իր դիրքորոշումը պատժամիջոցների գործողության ժամկետների հարցում. սահմանափակիչ միջոցները կչեղարկվեն Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարումից հետո:

«ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի գործողությունները կմնան անփոփոխ, դա վերաբերում է նաև տնտեսական պատժամիջոցներին, դրանք ուժի մեջ կմնան մինչև Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարումը»,- ասել է  Տուսկը: