28-05-2014 08:04

Աշոտ Գիզիրյանի ՛՛աչքը՛՛ Վովա Գասպարյանի առոթին է. ՛՛Հրապարակ՛՛

«Հրապարակը» գրում է. «Վերջին օրերին ակտիվացել են ոստիկանապետ Վովա Գասպարյանի պաշտոնանկության մասին լուրերը, որից ամենաշատը ոգեւորվել է Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

''Մեր տեղեկություններով, Գիզիրյանին այդ պաշտոնում նշանակելու գործին լծվել է Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության պետ Սասուն Աբաղյանը, որը Գիզիրյանի մտերիմ ընկերն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս ճանապարհներ է փնտրում Գիզիրյանի նշանակման համար բարեխոսելու նպատակով: Նկատենք, որ Աբաղյանն այս պաշտոնին է այս տարվա մարտի 28-ից, մինչ այդ նա զբաղեցնում էր ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը:

Հավանական թեկնածուների շարքում են նաեւ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ինչ վերաբերում է Գասպարյանի պաշտոնանկությանը, ապա, մեզ հասած լուրերով, այս հարցում էական դերակատարում է ունեցել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ով մի պատկառելի փաթեթ է դրել Սերժ Սարգսյանի սեղանին՝ այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀ ոստիկանությունում: Հենց այդ փաթեթի շրջանակներում էլ Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը հրավիրվել էր ԱԱԾ»: