22-01-2014 14:19

Հարկատու Գեղամ Ասլամազյանը չի ցանկանում ֆինանսավորել Զարուհի Փոստանջյանին

Ֆեյբուք սոցիալական ցանցը դարձել է քննարկումներ անցկացնելու և տեսակետներ արտահայտելու լավագույն միջոցը: Ով՝ ումից վիրավորված է, ով՝ ինչ-որ մեկին բան է ուզում հասկացնել, միանգամից սեփական էջում արտահայտում է սրտի ողջ բարկությունը, իսկ ահա ԶԼՄ-ները միշտ պատրաստ են հետաքրքիր քոմենթները ներկայացնել հանրությանը, եզրակացություները թողնելով ընթերցողին:

Եվ այսպես, Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ իր տեսակետն է արտահայտում օգտատեր Գեղամ Ասլամազյանը, ով շատ ճիշտ է համարում այն, որ ՀՀ ԱԺ նախագահը մերժել է Զարուհի Փոստանջյանին ֆինանսավորելուց:

՛՛Բայց էս Փոստանջյանը շա՜տ տիպը դուրս եկավ, ես էլ ասում էի, էս ի՞նչ նոր բեմականացված ներկայացում է սկսել` ԱՄՆ-ից Ստրասսբուրգ գալով ու հայկական պատվիրակության լեգիտիմությունը կասկածի տակ առնելով: Էլի լկստվում ա զառան ու էս ամեն ինչի մեջ քաղաքական ենթատեքստն իր տեղը զիջում է պարզ կանացի նեղացկոտությանն ու հիշաչարությանը: Պարզվում է, որ Փոստանջյանը, ում Ստրասսբուրգ հրավիրել է ԵԺԿ-ն, դիմել է Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նրա ճանապարհածախսերը, որոնք չի հոգացել հրավիրող կողմը, հոգա ԱԺ-ն` մեր հարկատուների միջոցներին, Հովիկ Աբրահամյանն էլ մերժել է ու թեև միանգամայն այլ մոտիվներով, բայց լավ է արել, որովհետև ես` հարկատուս, դեմ եմ, որպեսզի Զառայի միջազգային գաստրոլները ֆինանսավորվեն իմ մուծած արկերի շնորհիվ: Արա, դե որ ասում եմ, որ մեր ընդդիմությունն էլ բանի պետք չէ, ասում են սենց չի նենց ա: Ախր սրանց տաս իշխանությունները ոչ մի լուրջ բանով չեն տարբերվելու եղած արնախումերից՛՛,-մեջբերում է հարկատու օգտատերը: