29-03-2014 10:57

«Ռուսաստանը հարուստ չէ և ավելի շուտ թույլ երկիր է».Գերմանիայի ՊՆ

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարերլ է, որ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները լուրջ կանդրադառնան Ռուսաստանի վրա:
«Ռուսաստանը հարուստ երկիր չէ: Հաշվի առնելով դրա տարածքը` «համեմատած այլ պետությունների հետ, որոնց հետ ինքն իրեն սիրում է համեմատել, Ռուսաստանը ավելի շուտ թույլ երկիր է»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը` ելույթ ունենալով Բադեն Վյուրտեմբերգի Կենիգսբրոննում:
«Մենք չէինք ցանկանա պատժամիջոցներ կիրառել, քանի որ դրանք կազդեին երկու կողմերի վրա: Սակայն եթե իրավիճակը բարդանա, Ռուսաստանը երկու-երեք տարուց ավելի չի դիմանա պատժամիջոցներին», - ասել է նախարարը: