Բավ է պառակտվել
24-04-2016 10:48

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սատարել է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում սատարել է ԼՂ կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Այս մասին հայտնում է  ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

«Պան Գի Մունի նախաձեռնությամբ Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- գրված է հաղորդագրությունում:

Զրույցի ընթացքում Պան Գի Մունը «ափսոսանք է հայտնել, որ Երևան իր այցը հետաձգվել է անկանխատեսելի հանգամանքների բերումով»: Իր հերթին Սարգսյանը նշել է, որ հույս ունի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի նոր համաձայնեցված ժամկետում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախատեսել էր առաջին անգամ Հայաստան այցելել ապրիլի 25-ին: Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսված էր նրա այցելությունը նաև Թբիլիսի և Բաքու: