Բավ է պառակտվել
24-03-2015 08:35

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն  ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և Կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, ծրագրված համատեղ միջոցառումների կազմակերպմանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: