Բավ է պառակտվել
23-07-2015 16:23

Բորդյուժան այսօր կժամանի Հայաստան

ՀԱՊԿ անդամ պետություններ պլանավորած մի քանի այցելությունների շրջանակներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ժամանում է Հայաստան։ Այս մասին տեեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից: Այցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունենալու Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Քննարկվելու են սեպտեմբերի 14-15-ը Դուշանբեում կայանլիք ՀԱՊԿ խորհրդի համատեղ նստաշրջանի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարության նիստերի վերաբերյալ հարցեր: Նախատեսվում է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Բորդյուժան կներկայացնի նաև Հավաքական անվտանգության խորհրդի և ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։