Բավ է պառակտվել
04-08-2016 12:41

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել: Տեղեկությունը, սակայն, պաշտոնապես չի ճշտվել։ Առայժմ հայտնի չեն նաև հրաժարականի պատճառները:

Կոստանյանին փոխարինելու հավակնողների մի քանի անուն է շրջանառվում։

Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնում է 2013 թվականից: Նա 2004թ.-ից մինչ օրս Հայաստանի կառավարության լիազոր-ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Կոստանյանը նախկինում աշխատել է զինդատախազ, դատախազի տեղակալ, նախագահի օգնական: Աշխատել է նաև արդարադատության նախարարությունում` որպես նախարարի տեղակալ, խորհրդական: