Բավ է պառակտվել
12-11-2013 12:06

Գենդերային հավասարության մասին օրինագիծը մերժվեց

Երեկ` նոյեմբերի 11-ին ԱԺ-ում քվեարկության դրված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը մերժվեց 20 կողմ, 42 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Օրինագծի համահեղինակ Հեղինե Բիշարյանի խոսքերով` մինչ այժմ միայն առաջարկ է եղել նախագծից հանել «գենդեր» բառը, դրա փոխարենը «սեռ» բառը դնել, ու քանի որ այլ առաջարկություններ չեն եղել, հանձնաժողովն ու Կառավարությունը դեմ են եղել օրինագծին:

Նշենք, որ նոյեմբերի 11-14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 78 հարց, միջազգային 25 պայմանագիր: