Բավ է պառակտվել
14-06-2014 08:57

Ուկրաինայի համար գազի 1000 խորանարդի դիմաց վերջնական գինը 385,5 դոլար է .«Գազպրոմ»


Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ը`  Ուկրաինային մատակարարվող գազի 1000 խորանարդի դիմաց 385,5 դոլար գինը «Գազպրոմի» վերջնական առաջարկն է: Այս մասին ասվում է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի՝ ռուս լրագրողներին հետ զրույցի թեզիսներում:
«Գազպրոմն» արել է իր վերջնական առաջարկը, այն է՝ 385,5 դոլար 1000 խորանարդ մետր գազի դիմաց, որը համապատասխանում է Ուկրաինային ֆինօգնություն հատկացրած Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկներին», - ասվում է «Գազպրոմի» հայտարարության մեջ: