30-03-2016 09:24

ԱՄՆ-ի Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

ԱՄՆ Հավայի նահանգն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախումբը:

Հավայի նահանգի ներկայացուցչական պալատը ԼՂՀ-ի անկախությունը ճանաչել է մարտի 29-ին: Նրանք հորդորել են միջազգային հանրությանը ԼՂՀ-ն ճանաչել` որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարական պետություն: