12-11-2014 15:04

Աժ նախագահը որոշել է չուրախացնել ընդդիմությանը

«Իշխանությունն ընդամենը ցանկանում է քննարկել կառավարությանը ներկայացված 12 կետերը և հնարավորինս լուծել խնդիրները»,-այս մասին այսօր լարգրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 12 կետերին վերադառնալու իշխանության ցանկությունը ընդդիմության կողմից ճնշումների հետեւանք է: «Ի՞նչ անել, պատասխանել հարցին եւ ուրախացնե՞լ ընդդիմությանը: Մենք ցանկանում ենք քննարկել այդ կետերը եւ հնարավորինս դրանց լուծում տալ, առավել եւս ՝ առանց հանրահավաքների: Խորհրդարանական ուժերը մշտապես քննարկումներ են անցկացնում», - ասել է Սահակյանը: Ի պատասխան այն դիտարկմանը, թե նախագահն իր հարցազրույցում կողմնակիցներին կոչ է արել ընդդիմությանը թշնամաբար չվերաբերվել, այլ քննարկել նրա ներկայացրած առաջարկությունները, խորհրդարանի խոսնակը նշել է. «Սա մեր հանդուրժողականության հետեւանքն է, որ ընդդիմությունը կարող է անարգել հանրահավաքներ անցկացնել, այնպես որ մենք միշտ համբերատար ենք եղել եւ հանդուրժող»: