Բավ է պառակտվել
14-03-2014 16:06

Հայաստանի ընդդիմադիրները երազում են միանալ իշխանությանը, պարզապես ամաչում են

 


՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ ՀՀԿ-ին արված առաջարկին է արձագանքում նաև Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք, որ Հակոբյանը ՀՀԿ-ին առաջարկում էր միանալ ընդդիմադիր ուժերին, մեկ միասնական ճակատ ստեղծել ու պայքարել երկրում առկա անօրենությունների դեմ:
Գալուստ Սահակայանն ի պատասխան Հակոբյանի նշել է, թե այդ առաջարկըն անողը ինքը կցանկանար միանալ ՀՀԿ-ին.
«Ժամ առաջ կցանկանային միանալ ՀՀԿ–ին, բայց արդեն էնքան են համը հանել, որ ամաչում են ասել: Նախ ասեմ հետևյալը՝ ժամանակին մեծ մասը միացել էր, ինչի՞ գնացին, որ հիմա աղերսներ են ուղարկում, որ միանանք։ Հետո՝ աչքերի մեջ նայելով՝ պետություն չեն ստեղծում, հոգիները պիտի մաքրեն և իրենց արյան կանչին լսեն։ Սաղ աշխարհն ուզում է մեզ միանա: Սաղ աշխարհը պաշտոն է ուզում, դուք գիտեք ենթատեքստում էդ չի՞: Հիմնական գաղափարներ, սկզբունքներ չկան, մարդիկ ասում են՝ մենք ուզում ենք գանք իշխանության, հեռացե՛ք՝ չմտածելով, որ եթե էդպես արձանագրում լինի, ինչ-որ թազա վեպեր կգրվեր՝ գովք հիմարության՝ «հեռացեք իշխանություններ, որ մենք գանք»»,-ասաց նա և հավելեց, որ կոնկրետ ինքը չի ցանկանում։

«Եթե ես պաշտոն ուզենայի, վաղուց կունենայի, բայց չունեմ, որովհետև չեմ ուզում»,-նշեց Գալուստ Սահակյանը: