27-02-2014 17:29

՛՛Թող այդ Մայդանն իրենց հոր բոստաններում լինի՛՛. Գալուստ Սահակյանի ՛՛բարեմաղթանքը՛՛ ընդդիմադիրնրին

Այսօր ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ՛՛Հանրապետական՛՛ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդդիմադիրներին կոչ արեց այնքան էլ չոգևորվել, նա հիշեցրեց, որ այս ազգի տերը հանրապետականները չեն.՛՛ Այն մարդիկ ովքեր մտածում են՝ Մայդան կլինի Հայաստանում, թող այդ Մայդանը իրենց հոր բոստաններում լինի,-ասաց նա:

Սահակյանը ՀԱԿ անդամներին կոչ արեց իրենց պահվածքով չվաչկաբեկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Նա նշեց, որ վերջիններս մի ժամանակ ոգևորվել էին արաբական հեղափոխությունից, այժմ էլ՝ Մայդանով:

՛՛Ուկրաինացիները փաստորեն ամբողջապես վերացրին իրենց պետությունը, որի համար շատ ցավում ենք, և հիմա ամբողջ աշխարհը փորձում է օգնել, որ երկիրը ոտքի կանգնի, իսկ մեր դառը վիճակում ոչ մեկ մեր ձեռքը չսեղմեց , բայց մենք դարձանք պետություն,- փաստեց նա:

Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով հանձնաժողով ստեղծելու հարցին, Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը բավականին լավ է համարում նախագծի հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանի ելույթը և նախագիծը ներկայացնելը, որովհետև վերջինս բացատրեց, թե ինչ է ուզում, բայց քաղաքական որոշում կայացնողներից երբեք դա չի զգացել: 

Գալուստ Սահակյանը նաև կոչ է անում ընդդիմադիրներին չսեփականեցել ժողովրդին:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործելաոճին՝ նա հայտարարեց, թե ՀԱԿ-ի ղեկավարը պետք է վեր կենար և ասեր՝ շնորհակալություն ԲՀԿ. ՛՛Բայց հիմա դուք նրանց դարձրել եք ընտրանքային, յանի դուք էլ ընտրյալներն եք՛՛:



Ըստ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի ՀԱԿ անդամներն անգամ մարտի 1-ի զոհերին են սեփականացրել. ՛՛ Դուք ո՞վ եք որ, հիմա մենք գալու ենք քննարկենք մեր, թե ձեր զոհերի հարցը: Էդ փամփուշտը չունեք, ուրիշի հզորություններով չի կարելի շարժվել առաջ: Ես կարող եմ էսօրվա գործիչների բոլորի ականջին ասել, թե ինքն այդ ժամանակ որտեղ էր, որ դիրքով»:
Վերադառնալով իր հասցեին որոշ պատգամավորների արված դիտարկումներին, թե Գալուստ Սահակյանը բարդ ստորադասական նախադասություններ կասի ու կանցնի՝ նա պատասխանեց. ՛՛Պարզ ընդարձակ նախադասություններով կխոսեմ, որպեսզի տարրական կրթություն ունեցողների համար պարզ և մատչելի լինի՛՛։