Բավ է պառակտվել
26-04-2014 17:46

ՀՀԿ-ն առաջադրեց Գալուստ Սահակյանի թեկնածությունը ՀՀ Աժ նախագահի պաշտոնի համար

Այսօր  ՀՀԿ խորհրդի նիստցի հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ խորհուրդը միաձայն որոշել է առաջադրել ՀՀԿ փոխնախագահ, խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում: «Նա իր գործով լավագույնս կարող է ղեկավարել խորհրդարանի կառույցը»,- ասաց Շարմազանովը: ՀՀԿ խոսնակը նաև նշեց ւ, որ մինչև մայիսի 3-ը կառավարության ամբողջական կազմը պատրաստ կլինի: