Բավ է պառակտվել
18-11-2014 16:45

ԱԺ նախագահը հավաքել է բոլորին

ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ մասնակցում են քննարկման` քառյակի ներկայացրած 12 կետերի շուրջ: Նշենք, որ հանդիպումը նախաձեռնվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության ֆոնին, որում նա հերթական անգամ պատրաստակամություն է հայտնում առանձին -առանձին ու փաստարկված քննարկել բոլոր այդ կետերը: Նաև առաջարկում այդ նպատակով աշխատանքային խմբեր ստեղծել: