07-02-2017 11:31

Գագիկ Ծառուկյանը կվերընտրվի ԲՀԿ նախագահ

Գագիկ Ծառուկյանը նախօրեին ընդլայնված ժողով է հրավիրել, որին մասնակցել են «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվող թեկնածուները։
Ինչպես գրում է «Ժամանակ» թերթը, ժողովում քննարկվել են նախընտրական հարցեր։
«Բացի այդ, պարզ է դարձել, որ փետրվարի 10–ին կայանալու է ԲՀԿ համագումարը, որի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը վայր է դնելու կուսակցության նախագահի լիազորությունները, և Գագիկ Ծառուկյանը կրկին վերընտրվելու է ԲՀԿ նախագահ»,– ասվում է գրառման մեջ։
Նույն օրը կստորագրվի նաև հուշագիր դաշինքին մասնակից քաղաքական ուժերի միջև։