11-04-2017 10:32

Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ ղեկավարել «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը որոշել է նորընտիր խորհրդարանում անձամբ ղեկավարել «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունը. գրում է «Ժամանակ» թերթը:
«Նա ոչ ոքի չի վստահի խմբակցության ղեկավարի պաշտոնը: Սակայն խնդիրը նրանում է, որ պատգամավոր եղած ժամանակ Ծառուկյանը հաճախ բացակայել է ԱԺ նիստերից: Հայտնի է, որ այդ տարիներին նա պարզապես չի հաճախել խորհրդարան»,- նշվում է հրապարակման մեջ:
Թերթը ենթադրում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվելու այն մասին, որ խմբակցության ղեկավարի լիազորությունները դրվելու են Նաիրա Զոհրաբյանի վրա: