Բավ է պառակտվել
30-03-2017 12:41

Գագիկ Ծառուկյանը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ՝ հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին, այս մասին գրում է «Ժամանակ» թերթը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն, վերջին օրերին տարատեսակ լուրեր են շրջանառվում «Ծառուկյան» դաշինքից կառավարության հավանական ղեղավարի վերաբերյալ: Նշվում են Իշխան Զաքարյանի, Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի անունները:
« Սակայն պարզ է դարձել, որ այսօր-վաղը պաշտոնապես կհայտարարվի, որ «Ծառուկյան» դաշինքից վարչապետի պաշտոնի թեկնածուն հանդիսանում է Գագիկ Ծառուկյանը»,- ասված է հրապարակման մեջ: