02-04-2017 13:13

Ծառուկյանը նշել է այն իրավիճակը, որի դեպքում Հայաստանը կկորցնի $15 մլրդ-ի ներդրումներ

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ եթե իր դաշինքը խորհրդարանական ընտրություններին հաղթանակ չտանի, ապա իր ընկերների խոստացած $15 մլրդ-ի ներդրումները չեն իրականացվի:
« Ներդրումներ պատրաստ են անել իմ ընկերները տարբեր երկրներից, ովքեր վստահում են ինձ: Եթե ես իրավունքներ չունենամ, ուրեմն ներդրումներ էլ չեն լինի: Մարդն իր վրա պատասխանատվություն է վերցնում միայն այն պարագայում, եթե կարող է ինչ-որ բան անել»,- այսօր ընտրատեղամասում այս մասին ասել է Ծառուկյանը:
Նա գտնում է , որ Հայաստանի զարգացման համար տարեկան $1 մլրդ ներդրում է հարկավոր:
Ծառուկյանը խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչ պայմաններով է պատրաստ կոալիցիա կազմել իշխող Հանրապետական կուսակցության հետ, և հայտարերել է, որ նախընտրական քարոզարշավի վերջին օրը չի հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Միևնույն ժամանակ նա ժխտել է նաև այն փաստը, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները ընտրակաշառքներ են բաժանել, հայտարարելով, որ նախընտրական շրջանում նույնիսկ բարեգործությամբ չի զբաղվում:
Նշենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում անցնում են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: