Բավ է պառակտվել
02-02-2017 13:03

Գագիկ Ծառուկյանը նշել է այն 4 մարդկանց, ովքեր չեն կարող լինել իր դաշինքում

Հովիկ Աբրահամյանն այս օրերին «հեռախոսազանգերին չի պատասխանում, կոնտակտի դուրս չի գալիս», գրում է «Հրապարակ» թերթը։
«Չնայած մեծ խումբ մարդկանց հետ բավականին ակտիվ շփվում է: Նեղ միջավայրում Գագիկ Ծառուկյանի խոսքը, թե իր դաշինքում չեն կարող լինել 4 մարդ` Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, այնքան էլ «չի հուզել» Արգամիչին, նա համոզված է, որ ինչ-որ փուլում ինքը «պետք» է գալու շատերին, անգամ Սերժ Սարգսյանին, իսկ մինչ այդ հարկավոր է «ապրել մինչ երկուշաբթի»` տակից մոդերացնելով ընդդիմադիրների խաղը», – նշում են հոդվածի հեղինակները։
Ինչ վերաբերում է անկուսակցական որդուն` Արգամին, նա հրաժարական չի տալու Արտաշատի քաղաքապետի պաշտոնից, արձակուրդ է վերցնելու և ԲՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրվելու է, ինչի մասին կհայտարարի մոտ օրերս, գրում է թերթը։