Բավ է պառակտվել
02-03-2017 11:07

Գագիկ Ծառուկյանն իր նախընտրական քարոզարշավը կսկսի սահմանամերձ շրջաններից

«Ծառուկյան» բլոկի առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի թիմը վերջին շտրիխներն է անում նախընտրական քարոզարշավի ծրագրում. Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Պարբերականի տվյալներով, օրերս մասնավոր այցով Գերմանիայում գտնվող Ծառուկյանն արդեն վերադարձել է:
«Պարզվեց, որ Ծառուկյանի նախընտրական քարոզարշավը սկսվելու է Տավուշի մարզից` հրապարակային հանդիպումներից` շեշտադրումով, որ իր համար սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն են հանդիսանում հայրենիքի իրական պաշտպանները»,- հայտնել են թեկնածուի նախընտրական շտաբից:
Տվյալ տեղեկատվության համաձայն, մարտի 5-6-ին Տավուշ կմեկնեն քարոզչական խմբերը, իսկ մարտի 7-ին կժամանի անձամբ Ծառուկյանը, և հանդիպումներ կանցկացնի տեղի բնակիչների հետ:
Հաջորդ կետը Արմավիրի մարզն է, որտեղ մարտի 9-ին նախատեսվում են Ծառուկյանի հանդիպումները ընտրողների հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին: