Բավ է պառակտվել
12-12-2016 11:39

Մոտ օրերս Գագիկ Ծառուկյանը կհայտարարի՝ քաղաքականություն իր վերադարձի մասին (Տեսանութ)


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով 2015 թ. փետրվարին իշխանությունների կողմից գործի դրված ակնհայտ ճնշումների արդյունքում լքել էր քաղաքականությունը, մոտ օրերս մտադիր է հանդես գալ իր հավանական վերադարձի մասին հայտարարությամբ: Այդ մասին ասել է հենց ինքը՝ Գ. Ծառուկյանը, կիրակի օրը Գյումրի կատարած այցի ժամանակ:
« Ուզում եմ կրկին անգամ նշել, որ քաղաքականություն վերադառնալն ինձ համար ինքնանպատակ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:
« Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել՝ տեսնելով արտաքին ու ներքին խնդիրները, Ղարաբաղին սպառնացող վտանգը, իմանալով, որ մեր թշնամին վրեժ լուծելու համար սպասում է հարմար պահի: Բոլորս պետք է մի կողմ դնենք մեր անձնական ու քաղաքական ձգտումները և մտածենք այն զինվորի մասին, որը կանգնած է սահմանին: Մտածենք մեր երկրի ապագայի մասին: Եթե մենք այդ ամենը գիտակցենք, միավորվենք՝ ամեն ինչ լավ կլինի»,- նշել է Ծառուկյանը: