04-03-2014 12:57

«Ոչ թե տաք, այլ էքստրեմալ տաք գարուն է սպասվում».Գ. Սուրենյանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտարարեց, որ Սյունիքի, Տավուշի, Արարատի մարզի հովիտներում ծիրանի ու սալորենու ծառերն արդեն բողբոջել են, սակայն ցրտահարության մասին խոսելը դեռ վաղ է:» ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Նա նշեց, որ ծառերի բողբոջելը կապված է հարավային տաք հոսանքների ներթափանցման հետ, ինչի պատճառով էլ ողջ փետրվարը տաք է եղել»,- ասաց բանախոսնու ավելացրեց, որ այնուամենայնիվ, եթե ծառերը շուտ են բողբոջում, ապա ցրտահարության վտանգ կա: Մենք դեռ չենք կարող կանխատեսել կլինի ցրտահարություն թե՝ ոչ, դա հավանաբար, կդիտվի ապրիլի առաջին տասնօրյակում»:
Գագիկ Սուրենյանը խոսքով՝ մարտին ջերմաստիճանը 1-2 աստիճան բարձ կլինի նորմայից, տեղումներն էլ շատ կլինեն: Իսկ մինչ այդ այս շաբաթ ամպամածություն է դիտվելու, կլինի նաև անձրև:
«Ոչ թե տաք, այլ էքստրեմալ տաք գարուն է սպասվում»,- ընդգծեց նա:
Անրադառնալով կարկտահարության կանխատեսումներին, Գագիկ Սուրենյանը նշեց. «Չի եղել մի տարի, որ ՀՀ տարածքում կարկուտ չլինի։ Ամենաշատը Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում է լինում կարկտահարություն, իսկ ամենախոշոր կարկուտը գրանցվում է հուլիսին և օգոստոսին»: Վերջինիս խոսքով՝ տաք հոսանքները կմնան մինչև մարտի 7-ը ներառյալ: Մարտի ութին ջերմաստիճանը Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում 8-10 աստիճանով ցերեկը կնվազի, հետո նորից կբարձրանա: