Բավ է պառակտվել
24-03-2014 14:12

«Շատ հնարավոր է, որ կարճ ժամանակ անց մեր երկրում ընդդիմադիր ուժեր չլինեն».պատգամավոր

«Շատ հնարավոր է, որ կարճ ժամանակ անց մեր երկրում ընդդիմադիր ուժեր չլինեն. լինի այլընտրանքային քաղաքական ուժ»,-նման դիտարկում արեց, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Պատգամավորի խոսքով՝ ընդդիմադիր քաղաքական դաշտում կոնսոլիդացիան նոր երևույթ չէ, այն սկսել է դեռևս երկու տարի առաջ՝ Հմայակ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Դրանից մեկ տարի հետո նախագահական ընտրություններում այդ չորս կուսակցությունները էլի փորձեցին համախմբել իրենց ջանքերը։ «Դրա արդյունքը բոլորդ հիշում եք և հիշեցնելու կարիք չկա»,–ասաց բանախոսը:
Անրադառնալո Կառավարության հրաժարականի պահանջին Գագիկ Միանասյանն ասաց, իր կարծիքով այդ պահանջը չեն ներկայացնի, քանի որ նախատեսված օրից ընդամենը երկու օր հետո սահմանված կարգի համաձայն Կառավարությունը Ազգային ժողովում ներկայացնելու է բյուջեի կատարողականը։