Բավ է պառակտվել
28-10-2014 07:51

Ի՞նչ է ուզում ԲՀԿ-ն

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հնչած ելույթից, թերեւս, ամենակարեւոր հատվածը հետեւյալն էր. «Ճանապարհը հստակ է` ամենասեղմ ժամկետներում գնալ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնել մեծամասնական ընտրակարգը` գնալ ընտրությունների: Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել ու մերժել համաժողովրդական շարժման պահանջները, ապա մենք եւ այլ քաղաքական ուժերով, փողոցում եւ հրապարակներոմ կանգնած, հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանությունների ստեղծում ու արտահերթ ընտրություններ»: