Բավ է պառակտվել
12-02-2015 14:20

Գագիկ Ծառուկյանը Ռուսաստանից դատարկ ձեռքով է վերադարձել

Օրերս որոշ ինտերնետ ռեսուրսներում տեղեկություն էր հայտնվել ԲՀԿ պատվիրակության Մոսկվա այցելության մասին, որը գլխավորել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Իրավիճակին ծանոթ փորձագետներին տարօրինակ է թվացել, որ ներքաղաքական դաշտում ԲՀԿ-ի վերջին ակտիվ գործողությունների ֆոնին, ոչ Գագիկ Ծառուկյանը, ով հայտնի է որպես ճոռոմ PR-ի մեծ սիրահար, ոչ էլ նրա կուսակիցները չեն գովազդել նման ինտրիգային այցելության փաստը: ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները, սակայն լույս են սփռել հայաստանյան ընդդիմադիր դաշտի առաջնորդի դերին հավակնող Գագիկ Ծառուկյանի նման «համր» այցի վրա: Պարզվել է, որ Մոսկվայում նրան միջկուսակցական այցի շարքային ճանաչողական-արձանագրային ծրագիր էր սպասում՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ համագործակցության շրջանակներում: