Բավ է պառակտվել
04-03-2015 14:32

Գագիկ Ծառուկյանը հրաժարական կտա

Վաղը՝ մարտի 5-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարական կտա: ԲՀԿ առաջնորդ կընտրվի ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իսկ խորհրդարանի հաջորդ քառօրյայում ԲՀԿ իրեն կհայտարարի որպես ընդդիմադիր ուժ: Այդ մասին հայտնել է ԲՀԿ խմմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով չնայած այդ ամենին ճիշտ չի լինի, եթե ընդդիմադիր ԲՀԿ այս օրերին սկսի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի որ դա իրատեսական չէ: Ինչ վերաբերվում է Վարդան Օսկանյանի հեռանալուն, ապա նա կհրաժարվի մանդատից, սակայն կմնա կուսակցության շարքերում: Պատգամավորի խոսքով կուսակցությունը նաև կփոխի իր կենտրոնական գրասենյակի վայրը, որն առ այսօր գտնվում էր Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանի շենքում: