Բավ է պառակտվել
09-10-2014 09:18

«Հրապարակ». Ո՞ր դեպքում « անկանխատեսելի է» Ծառուկյանը չի առաջադրվի

«Վերջերս ԲՀԿ-ում շարունակ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու հարցը: Նրա կուսակցիները տարբեր շրջանակներում ճշտում են մարդկանց վերաբերմունքը Ծառուկյանի առաջադրման առնչությամբ, սակայն ոչ բոլորն են խանդավառված այդ մտքից:
Առավել ինտելետուալ շրջանակը նշում է, որ «Ծառուկյանն անկանկախտեսելի է» և կարող է անգամ վերջին պահին հայտարարել սահմանադրական բարեփոխումները պաշտպանելու մասին:
Իսկ քոչարյանական թևը դեռ հույս ունի, որ նա ոչ թե իր, այլ ՀՀ երկրորդ նախագահի թեկնածությունն է առաջ քաշելու:
Վերջերս Ծառուկյանը մի առիթով ասել է, որ ինքն առաջադրվելու է 2018թ.-ին, քանի որ արդեն իրեն պատրաստ է զգում այդ պաշտոնի համար, և չի առաջադրվի միայն մի դեպքում, երբ թեկնածուների մեջ լինի մեկը, ով փորձով, գիտելիքներով, հմտություններով կգերազանցի իրեն: