15-10-2014 08:54

Գագիկ Բեգլարյանը փոխվարչապե՞տ կդառնա

«ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին տեղեկությունը թեև պաշտոնապես դեռ չի հաստատվել հաստատվել, սակայն իշխանական կուլիսներում նրան փոխարինողի անուն է շրջանառվում արդեն։
Տարածքային կառավարման նախարարի մամուլի խոսնակ Զոյա Բարսեղյանը մի քանի օր է հեռախոսազանգերին չի պատասխանում։ Ու թեև Արմեն Գևորգյանը դեռ նախօրեին աշխատանքի էր և պաշտոնական հանդիպումների, սակայն երեկվա նրա պաշտոնական գրաֆիկի մասին ոչինչ հայտնի չէ։ 
Մինչ այդ, իշխանական կուլիսներում արդեն խոսվում է, որ Արմեն Գևորգյանին փոխվարչապետի պաշտոնում հնարավոր է փոխարինի կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Բեգլարյանի մամուլի խոսնակ Անժելա Մարտիրոսյանը հնարավոր այս նշանակման վերաբերյալ մեր թղթակցին փոխանցել է հետևյալը. «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, չկա նման բան»։ Գրում է «Հայկական ժամանակ»-ը: