25-06-2015 14:47

Գագիկ Բեգլարյանը մինչև ուշ գիշեր հետևում է Բաղրամյան պողոտայի ակցիային

«Եթե պետությունը որոշում է ընդունել, որ թանկանա էլեկտրաէներգիան, դա չի նշանակում, որ այդ որոշումը օդից վերցվել և ընդունվել է»,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ եթե որոշում է կայացվել, ապա ինքը կվճարի:  «Մասնագետներ կան, կներկայացնեն Ձեզ մանրամասն, թե ինչու է կայացվել այդ որոշումը, և թե ինչու է անհրաժեշտ այդ որոշումը Հայաստանի Հանրապետության համար: Մանրամասները, որոնք, եթե Դուք լսեք և իմանաք, ապա ինքներդ հավատացած կլինեք, որ տակը տրամաբանություն կա»,- ասաց նախարարը: Վերջինիս խոսքով՝ ինքը մինչև ուշ գիշեր հետևում է ակցիային, սակայն իր համար անցանկալի են այն պահերը, երբ երիտասարդների պայքարի գործողությունների վրա որոշ մարդիկ դիվիդենտներ են շահում. «Դրանով փորձում են վերականգնել իրենց իմիջը, ուզում են հերոսանալ նորից»: