19-03-2014 18:37

G8-ի կազմից Ռուսաստանը կարող է դուրս մնալ

Այսօր Մեծ Բրիտանիան, նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ՌԴ-ն կարող է դուրս մնալ G8-ի կազմից, եթե Կրեմլը Ուկրաինայի դեմ հետագա քայլեր ձեռնարկի: Համապատասխան առաջարկությունն արել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ հանդես գալով երկրի խորհրդարանում, հաղորդում է Reuters-ը:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք Ռուսաստանին G8-ից պերմանենտ դուրս բերելու հարցը, եթե Մոսկվան շարունակի քայլեր ձեռնարկել Ուկրաինայի դեմ»:
Քեմերոնը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Պուտինի կողմից կատարվող քայլերն ուղղված Ղրիմն անեքսիայի ենթարկելուն, միջազգային իրավունքի աղաղակող խախտում են:
«Բացարձակապես անընդունել է ռուսական կողմից ուժի կիրառումը՝ սահմանները փոփոխելու համար, հիմնվելով կեղծ հանրաքվեի վրա: Պուտինն ընտրություն ունի. կամ հակամարտության դեէսկալացիայի ուղի ընտրել, կամ բախվել աճող մեկուսացմանը և խիստ պատժամիջոցների»,-գրել է Քեմերոնը: