Բավ է պառակտվել
04-02-2015 10:37

FT-ն հայտնել է Պուտինին ուղղված Պորոշենկոյի սպառնալիքների մասին

Financial Times պարբերականը հայտնել է մանրամասներ Մինսկի համաձայնագրերի նախապատրաստումների մասին: Պարբերականը պնդում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սպառնացել է Վլադիմիր Պուտինին Դոնբասում գերեվարված ռուսաստանյան զինվորների առկայության մասին տվյալների բացահայտմամբ: Ինչպես հայտնում է պարբերականը, Պուտինի հետ զրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ նրա վարչակազմը համացանցում տեղեկություններ կհրապարակի Դոնբասում զոհված կամ գերեվարված ռուսաստանյան զինվորների հարյուրավոր ժետոնների մասին: Բացի այդ Պորոշենկոն խոստացել է, որ պաշտոնյաները կապ կհաստատեն ռուսաստանյան զինվորների մայրերի և կանանց հետ և կպատմեն նրանց հարազատների ճակատագրի մասին: Միևնույն ժամանակ պարբերականը չի ճշտել, թե երբ և որտեղ է տեղի ունեցել երկու նախագահների զրույցը: Ըստ FT-ի տվյալների՝ սպառնալիքը հնչեցվել է այն պահին, երբ ուկրաինական բանակը նահանջում էր և հրադադարի կարիք էր զգում: ինչպես նշում է պարբերականը, այդ խոսակցությունից հետո Կրեմլը փոխել է իր դիրքորոշումը: Թերթի լրագրողները պնդում են, որ Պորոշենկոն պատմել է ժետոնների պատմությունը որոշ արևմտյան բարձրաստիճան քաղաքական գործիչերի, ում անունները նյութում չեն նշվում: Բացի այդ Financial Times-ը նշում է, որ Մոսկվայում տեղի ունեցած Պուտինի և Պորոշենկոյի փակ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը հերքել է ռուսաստանյան զինծառայողներին Ուկրաինա ուղարկելու մասին պնդումը: Ըստ թերթի տվյալների՝ Պուտինը հայտարարել է, որ եթե նա իրոք ուզենար ներխուժել Ուկրաինա, նա կզիներ 1,2 միլիոն մարդ, ովքեր երկու օրվա ընթացքում կհասնեին մինչև Կիև, Վիլնյուս, Ռիգա և Բուխարեստ: Խոսելով ապագա Մինսկի համաձայնագրի արձագանքին Արևմուտքի կողմից՝ պարբերականի աղբյուրները նշում են, որ այն անակնկալ է հանդիսացել ԱՄՆ-ի համար: Այսպիսով՝ տեղեկանալով Կարդիֆում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի վեհաժողովում հնչեցրած հրադադարի առաջարկի մասին, Բարաք Օբաման հարցրեց, թե ումն է այն ձեռնտու՝ Պուտինին, թե Պորոշենկոյին: Երբ Ուկրաինայի նախագահը նրան հավաստիացրեց, որ խաղաղությունը ձեռնտու է իրեն, ապա նահայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին. «Եթե ուկրաինացիներն են այդպես ցանկանում, ապա ինչու՞ ոչ»: Պարբերականը նշում է, որ Օբաման հանդես էր գալիս Ուկրաինայում խաղաղության օգտին, քանի որ նա հագեցած էրՄերձավոր Արևելքի և ԱՄՆ-ի ներսում առաջացած խնդիրներով: Մեկ այլ տեսակետէհայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուէլ Բարոզուն, ով հայոհոյել է և Պորոշենկոյին կանխագուշակել է Վիկտոր Յանուկովիչի ճակատագիրը, եթե նա շարունակի շարժվել դեպի Եվրոպա: Նախօրեին Financial Times-ը հրապարակել է Ուկրաինայի ուսումնասիրության առաջին մասը՝ պատմելով արևմտյան առաջնորդների հետ կայացած Վլադիմիր Պուտինի բանակցությունների մասին: Մասնավորապես, խոսքը այն մասին էր, որ Ավստրալիայում G20 վեհաժողովի ժամանակ Անգելա Մերկելի հետ զրույցի ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել է, որ նոր ուկրաինական իշխանությունները կարող են Դոնբասի խնդիրը լուծել «Չեչնյայի սցենարով»՝ «գնել զինյալներին գումարով և ավտոնոմիայով»: Լրագրողները ենթադրել են, որ այդ հանդիպումից հետո Բեռլինը ստանձնել է ավելի կոշտ դիրքորոշում: Օրինակ՝ հաջորդ օրը, երբ ՌԴ առաջնորդը արդեն չվում էր Ավստրալիայից, Մերկելը հայտրարել է. :Ո՞վ կարող էր ենթադրել, որ Բեռլինյան պատի փլուզումից քառորդ դար անց Եվրոպայի սրտում այսպիսի ճգնաժամ կառաջանա: Ճգնաժամ, որը հարցականի տակ էդնում ողջ խաղաղ եվրոպական կարգը»: