Բավ է պառակտվել
24-04-2015 09:24

Ֆրանսիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է (լուսանկարներ)

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պատվիրակությունը այսօր վաղ առավոտյան ժամանեց Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին: Օդանավակայանում բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձիք:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը դեռևս 2014 թվականին Հայաստան կատարած այցի ընթացքում էր ընդունել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ 2015 թվականին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ֆ. Օլանդն ասել էր, որ Ֆրանսիան իր ամենաբարձր մասնակցությունն է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանիեն այս տարվա մարտի 23-ին հայտարարել էր, որ Ֆրանսիայի ղեկավարի այցը ունի երեք ուղերձ՝ հիշողություն, հարգանքի տուրք զոհերի հիշատակին և պատասխանատվություն, որ ապագայում նման սարսափելի դեպքեր այլևս տեղի չունենան: