Բավ է պառակտվել
29-01-2015 10:32

Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին կժամանի Երևան

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, կլինի Երևանում: Այս մասին նախագահ Օլանդը հայտարարել է հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: 
Ֆրանսիայի նախագահը Թուրքիային կոչ է արել նոր քայլեր ձեռնարկել մեկ դար առաջ հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ «ճշմարտության» ուղղությամբ՝ ասելով, որ «ժամանակն է կոտրել տաբուները»: 
«Ճշմարտության ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն, և ես համոզված եմ, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում կտեսնենք ճանաչման ուղղությամբ նոր քայլեր»,- ասել է Օլանդը: