Բավ է պառակտվել
04-02-2015 14:34

Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ին կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերջերս՝ հունվարի 28-ին, հաստատել է Հայոց Ցեղասպանության  100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով ապրիլի 24-ին Երևան ժամանելու մասին իր մտադրությունը: Այդ մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նա նաև մեկնաբանել է Թուրքիայի կողմից ապրիլի 24-ին նախատեսվող Գալլիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը տոնելու մտադրությունը, որին մասնակցելու նպատակով Թուրքիան 102 երկրի հրավեր է ուղարկել: "Մենք ուշադրությամբ հետևում ենք այդ գործընթացներին: Այդ օրը միջոցառումներ անցկացնելու մասին Թուրքիայի որոշումը ես մեկնաբանել չեմ կարող, քանի որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի որոշելու այս կամ այն միջոցառումը անցկացնելու օրը կամ ում հրավիրել այդ միջոցառումներին:Միակ բանը, որ ես կարող եմ ստույգ ասել այն է, որ Ֆրանսիայի նախագահը միանշանակ ապրիլի 24-ին կլինի Հայաստանում, և նա հաստատել է իր այդ մտադրությունը հունվարի 28-ին՝ ֆրանսիական կազմակերպությունների ժողովի ժամանակ", - ասել է նա: Դեսպանը նշել է, որ ստույգ տեղեկություններ չունի այն մասին, թե արդյոք Ֆրանսիան իր ներկայացուցչին կուղարկի Թուրքիա, և եթե այո, ապա ով է լինելու այդ ներկայացուցիչը: