Բավ է պառակտվել
08-11-2014 07:52

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին

Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիական Հանրապետության նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շաղպանտյեին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ առաքելության ընթացքում նա իր կարևոր նպաստը կբերի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպան Շաղպանտյեն ասաց, որ Ֆրանսիայում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին եւ Հայաստանին ու հատուկ կարեւորություն են տալիս երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, և վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև համակողմանի փոխգործակցության դինամիկ զարգացումը առաջ մղելու համար: Զրուցակիցները մանրամասնորեն քննարկեցին հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Անդրանդառնալով հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովին` Էդվարդ Նալբադյանը, ասաց, որ Հայաստանը շնորհակալ է գագաթաժողով կազմակերպելու Ֆրանսիայի ղեկավարի նախաձեռնության համար և վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը: