Բավ է պառակտվել
02-07-2014 17:19

Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վերջ տալ լարվածությանը

Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, մասնակցում է միջնորդական առաքելությանը՝ հաշտության ուղիներ գտնելու նպատակով, հուլիսի 2-ի ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

Պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության սրացման վտանգի մասին հարցին, հատկապես հունիսի 5-ին Նախիջեւանի սահմանին հայ երկու զինվորի զոհվելուց հետո, Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ Փարիզը կողմերին կոչ է անում զերծ մնալ հակասական հայտարարություններից՝ վստահության մթնոլորտ հարթելու համար, եւ կողմերին հրավիրում է ակտիվորեն նպաստել այդ մթնոլորտի ստեղծմանը:

Լորան Ֆաբիուսը նաեւ հիշեցրել է, որ Հարավային Կովկաս իր այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպել է իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ՝ բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու եւ հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով:

Նշենք, որ Ֆրանսուա Օլանդն առաջարկել էր կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում: