Բավ է պառակտվել
04-09-2014 08:57

Ֆրանսիան հրաժարվել է Ռուսաստան մատակարարել առաջին «Մինստրալը»

Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ Ֆրանսիան հրաժարվել է առաջին «Մինստրալը» Ռուսաստան մատակարարելուց‏։ «Հանրապետության նախագահը եկել է այն եզրակացության, որ չնայած հաշտեցման նախադրյալներին, որը պետք է հաստատվեր, պայմաններ, որոնց առկայության դեպքում Ֆրանսիան կկարողանար իրականացնել առաջին ուղղաթիռակրի մատակարարումը, չկան»,- ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ խոսքը մինչև նոյեմբեր պայմանագրի սառեցման մասին է: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում էլ հայտարարում են, որ մատակարարումների հետաձգման հետ կապված սարսափելի ոչինչ չկա: