Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որոնք կանցկացվեն ապրիլի 24-ին Երևանում:Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Ռոմեն Նադալը: «Հանրապետության նախագահն ապրիլի 24-ին կմեկնի Երևան, որպեսզի իր հարգանքի տուրքը մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասել է նա: Ռոմեն Նադալը նաև հայտնել է, որ Ֆրանսիայում նույնպես կազմակերպվելու են հիշատակի տարբեր միջոցառումներ՝ կազմակերպությունների և ասոցիացիաների, տեղական իշխանությունների կողմից:
Բավ է պառակտվել