Բավ է պառակտվել
17-12-2014 12:04

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կողմ է խաղաղությանը Լեռնային Ղարաբաղում

Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր փորձում է վերսկսել երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն, հաղորդում է ԱՊԱ-ն: «Ցավոք, որոշ ժամանակ առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը վերսկսվեց եւ դեռ շարունակվում է: Մենք խաղաղության կողմնակիցներ ենք, քանի որ խաղաղությունը նպաստում է բարեկեցությանը: Նավթի գների եւ ռուբլու փոխարժեքի անկումը խոսում է այն մասին, որ լարվածությունը չի ծառայում տնտեսության կայուն զարգացմանը: Մենք կողմ ենք խաղաղության եւ կայունության հաստատմանը տարածաշրջանում»,-ընդգծել է դեսպանը: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսումը էլ ավելի կարագացնի խաղաղ գործընթացը: