Այսօր Գահից հրաժարված Խուան Կառլոսի որդի Ֆելիպեն դարձել է Իսպանիայի նոր թագավորը: Նա կրելու է Ֆիլիպ VI անունը,փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մեկ օր առաջ 76-ամյա Խուան Կառլոսը Մադրիդում` հանդիսավոր արարողության ժամանակ, օրենք էր ստորագրել, ըստ որի` ինքը հրաժարվում է գահից: Փաստաթղթում ստորագրել է նաեւ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:
Խուան Կառլոսը կարեւոր դեր է ունեցել երկրի ժողովրդայնացման գործընթացում` բռնապետ գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի մահվանից հետո:
Բավ է պառակտվել